Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ CENN-ը ուսուցիչների համար հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ներգրավվածության ծրագրին մասնակցելու համար։ Ծրագրի ընթացքում լավագույն նախագծերը գրած մասնակիցները ֆինանսավորում կստանան դրանց իրականացման համար:

Ծրագրի նպատակն է զարգացնել ուսուցիչների հմտություններն ու կարողությունները՝ ժողովրդավարական արժեքների և ուժեղ քաղաքացիական հասարակության կազմավորման գործընթացում:

Ծրագրին կարող են մասնակցել Ծալենջիխայի, Մառնեուլիի, Դմանիսիի, Ախալքալաքի և Ասպինձայի պետական և մասնավոր դպրոցների ուսուցիչները։ Ծրագիրը բաց է ուսուցիչների համար, ովքեր ակտիվորեն ներգրավված են կամ ցանկանում են տեղական մակարդակում ներգրավվել կարևոր հարցերի և ժողովրդավարության կառուցման մեջ:

Ծրագրի տևողությունը 9 ամիս է (2023 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր) և ներառում է.

1. Անհատական ուսուցողական մոդուլ. Ուսուցիչները հնարավորություն կունենան մասնակցել չորս մեկօրյա միջոցառումների: Միևնույն ժամանակ զարգացնել հասարակական նախաձեռնությունների, նախագծերի՝ հմտությունները պլանավորման և իրականացման ուղղությամբ:

2. Կապերի ամրապնդում. Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան վիրտուալ կապեր հաստատել, մասնակցել վեբինարների և տարբեր առցանց միջոցառումների` առարկայական փորձագետների մասնակցությամբ:

3. Քաղաքացիական կրթության ճամբար. Քաղաքացիական ներգրավվածություն ծրագրի շրջանակներում ընտրված ուսուցիչները կկարողանան մասնակցել քառօրյա կրթական ճամբարի, որի շրջանակներում կմշակեն նախագիծ

Հավելվածներ`

4. Մենթորություն. Ընտրված ուսուցիչները հնարավորություն կունենան խորհրդատվություն ստանալու, թե ինչպես լավագույնս նույնականացնել խնդիրը հասարակության շրջանում և մշակել արդյունքակենտրոն նախագծային առաջարկներ:

5. Ծրագրերի ֆինանսավորում և իրականացում. Այս փուլում կֆինանսավորվեն ուսուցիչների լավագույն նախագծերը (ծրագրի միջին բյուջեն՝ 2500 լարի)

6. Ամփոփիչ համաժողով. Ծրագրի ավարտին կանցկացվի համաժողով՝ ծրագրի մասնակիցների միջև կապերի ամրապնդման և փորձի փոխանակման նպատակով:

Հետաքրքրված անձինք կարող են լրացնել հայտի ձևը այստեղ

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի դեկտեմբերի 12-ը, ժամը 18:00-ն:

Ծրագրի շրջանակներում կընտրվի 36 ուսուցիչ։