Ախալցիխեի «Մեսխեթյան դրամատիկական թատրոնը» նոր ներկայացմամբ հանդես է գալիս Ախալքալաքի մշակույթի տանը: Ներկայացումն անվճար է հանդիսատեսի համար, քանի որ դրա համար վճարել է տեղական բյուջեն:

Ախալքալաքի Մշակույթի տանն ընթանում է Մեսխեթյան դրամատիկական թատրոնի ներկայացումը, որը չեղյալ էր հայտարարվել հոկտեմբերի 31-ին, քանի որ Ախալքալաքի մունիցիպալիտետն այն ժամանակ գումար չէր հատկացրել տոմսերի համար: Այս անգամ բյուջեում կատարվել են փոփոխություններ և թատրոնի ներկայացման համար վճարվել է 2000 լարի: Հանդիսատեսին նույնպես հրավիրել է մունիցիպալիտետը: Մշակույթի տանը աֆիշա չկար: Դահլիճում ցուրտ էր, հնարավոր, է դա էր պատճառը, որ այնտեղ շատ մարդ չկար:

Ախալցիխեի «Մեսխեթյան դրամատիկական թատրոնի» գեղարվեստական ​​ղեկավար Լիա Սուլուաշվիլին, այն հարցին, թե ինչու տոմսերը տոմսարկղերում չեն վաճառվել, ասաց.

«Որոշ մունիցիպալիտետներ այդպես են անում, իրենք վճարում են տոմսերի համար և իրենք էլ հավաքում են հանդիսատես, սա սովորական պրոցես է, ինչպես բարեգործությունը», – ասաց Լիա Սուլուաշվիլին:

«Բաց պատշգամբ» բեմականացումը պատկանում է Վրաց դրամատուրգ Շաղինե Շամանաձեին: Ներկայացումը մի ընտանիքի ողբերգության մասին է:

Մեսխեթյան դրամատիկական թատրոնում աշխատում է 20 դերասան, իսկ այս ներկայացման մեջ ներգրավված է 7 դերասան:

Ախալցիխեի «Մեսխեթյան դրամատիկական թատրոնը» հիմնադրվել է 1967 թ.-ին։

театр1