2016թ.-ի Խորհրդարանական ընտրություններում Բորժոմի մեծամասնական ընտրատարածքի պատգամավորի թեկնածու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը առաջադրեց պատգամավոր Տարիել Լոնդարիձեին: “Վրաստանի Ընտրական օրենսգրքում” կատարված փոփոխություններից հետո, Ախալքալաքի 17 գյուղերի բնակիչներ պետք է ընտրեն Բորժոմի շրջանի թեկնածուներից:
Հինգ տարածքային միավորներ՝ Ազավրեթ, Կաջո, Պտենա, Բարալեթ և Չունչխա: Որում, ընդհանուր առմամբ կա Ախալքալաքի շրջանի 17 գյուղ (Ազավրեթ, Փոքր ու Մեծ Կաջո, Ալաթուման, Բեժանո, Մեծ ու Փոքր Սամսար, Պտենա, Էխտիլա, Չունչխա, Մերենիա, և այլն): Այս գյուղերի բնակիչները Խորհրդարանական ընտրություններին կընտրեն Բորժոմի շրջանի մեծամասնական թեկնածուներից:
Տարիել Լոնդարիձեն Վրաստանի Խորհրդարանի (2012-2016 թթ.) «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Ասպինձայի շրջանից մեծամասնական պատգամավորի թեկնածուն է, և «Տարածաշրջաններ» խմբակցության նախագահը: Տարիել Լոնդարիձեն ծնվել է 1968 թ.-ի հոկտեմբերի 20-ին, Ասպինձայում:
Լուսանկարը: sknews.ge