Ապրիլի 29-ին կավարտվի Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից անօթևան շներին բռնելու, ստերջացնելու, կաստրացիայի, պատվաստելու, նույնականացնելու և վերադարձնելու կամ, անհրաժեշտության դեպքում, էֆթանազիայի համար հայտարարված մրցույթի առաջարկների ընդունումը։
Այս ծառայությունների համար մրցույթը հայտարարվել է ապրիլի 19-ին՝ 25 986 լարիի չափով։ Մրցույթը նախատեսում է ծառայությունների մատուցում Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում առանց հսկողության մնացած շներին մարդասիրաբար բռնելու համար՝ նրանց տեղափոխելով ապաստարան, որտեղ նրանց կստերջացնեն, կամորձատեն, կպատվաստեն, կնույնականացնեն կամ, անհրաժեշտության դեպքում, էֆթանազիայի կենթարկեն և կտեղափոխեն կենդանիներին դամբանատեղ:
Մինչև դեկտեմբերի 31-ը պետք է բռնվի 142 թափառող շուն։ Ընթացակարգերն ավարտելուց հետո շներին պետք է նույնականացնեն և վերադարձնեն Ախալքալաք։ Դեռ պարզ չէ, թե կոնկրետ ով է իրականացնելու այդ աշխատանքները, տենդերը բաց է և հայտերն ընդունվում են։
Թափառող շների խնդիրը ոչ միայն Ախալքալաքում, այլեւ ողջ Վրաստանում լուրջ խնդիրներից է։ Երկիրն ընտրել է այս հարցի կառավարման մեթոդ, որն իրեն չի արդարացնում, բայց իրավիճակը փոխելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում։ Չնայած այն հանգամանքին, որ մունիցիպալիտետում որոշակի գումար է հատկացվում այս խնդրի լուծման համար, սակայն բռնելու, ստերջացնելու և հետ վերադարձնելու եղանակն իրեն չի արդարացնում։ Ախալքալաքում այս տարվա հունվարից մինչ օրս գրանցվել է թափառող շների կծոցից 31 տուժած։ Հարձակման ենթարկվածների թվում են 18 տարեկանից ցածր 9 բնակիչ։