Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարել է էլեկտրոնային մրցույթ՝ նորակոչիկների, մարզիկների, ինչպես նաև տարբեր երիտասարդական մշակութային միջոցառումների տրանսպորտավորման համար, ինչպես Վրաստանում, այնպես էլ հարևան երկրներում: Դրա համար հատկացվել է 35 000 լարի:
Տենդերային փաստաթղթերի համաձայն, մասնակիցը պետք է սեփականությունում կամ վարձակալությամբ ունենա հետևյալ տրանսպորտային միջոցները. 2 միկրոավտոբուս (15 նստատեղ և 16+1 նստատեղ), 1 միջքաղաքային ավտոբուս՝ 45 նստատեղից ոչ պակաս, 1 թեթև մարդատար մեքենա (4 նստատեղ), 1 մարդատար ավտոմեքենա (6-7 տեղ), 1 բեռնատար մեքենա (մինչև 2,5 տոննա բեռնունակությամբ), 1-ը` բեռնատար, 1 բեռնատար մեքենա (ավելի քան 8 տոննա բեռունակությամբ):
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովի, իրենք նախապես հայտարարել են տենդերը, քանի որ սահմանափակումները կարող են վերացվել ցանկացած պահի:
«Մենք վճարում ենք միայն այն ժամանակ, երբ աշխատանքն իրականացվում է էլեկտրոնային մրցույթը հաղթողի կողմից», – ասում է նա:
Ինչպես ասում է նա, եթե տրանսպորտավորման ծառայությունները չօգտագործվեն, դրա համար նախատեսված միջոցները կխնայվեն և կուղղվեն մունիցիպալիտետի այլ կարիքների համար:
Տրանսպորտավորման ծառայությունների էլեկտրոնային մրցույթը հայտարարվել է փետրվարի 2-ին` 35 00 լարի գումարով և այն բաց կլինի մինչև փետրվարի 10-ը, այսինքն` մինչև այդ օրը մասնակցել ցանկացողները կարող են ներկայացնել իրենց հայտերը: