Վարորդները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը կարող են մեքենաները վարել հին պետհամարանիշներով։ Սեպտեմբերի 1-ից հին համարանիշները կկորցնեն օրինական ուժը։
Ինչպես Jnews-ին տեղեկացրին Ներքին գործերի նախարարության Սպասարկման գործակալությունից հին չափանիշների համարանիշներով մեքենաները կարող են վարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը։
Բնակչության շրջանում տարածվել է տեղեկություն, որ մինչև հունվարի 1-ն է վերջնաժամկետը, սակայն արդեն նշեցինք, որ դա այդպես չէ, վարորդները դեռ մի քանի ամիս ժամանակ ունեն։
Համարանիշները փոխելը կարժենա 72 լարի, որի մեջ մտնում է՝ երկու երկար համարանիշ և մեքենայի նոր տեխնիկական անձնագիրը։
2014 թվականին օրենքում նախատեսված փոփոխությունների համաձայն, պետհամարանիշները փոխելու վերջնաժամկետը 2020 թվականի սեպտեմբերի 1-ն է, և այդպես էլ որոշումը մնացել է անփոփոխ։
Իսկ այն համարանիշների փոխարեն, որոնք վարորդները գնել են, վճարած գումարին համարժեք, առանց հավելավճարի կտրվի նորը:
Եթե վարորդները տարբեր պատճառներով չհասցնեն, կամ չկարողանան ժամանակին փոխել պետհամարանիշները, ապա կտուգանվեն, սակայն դեռ պարզ չէ, թե՝ ինչքան։
Գայանե Ակոջյան