Ավարտվել են երկրի օրենսդիր մարմնի ընտրությունները, ձայները հաշվվում են, արձանագրվում և գրանցվում են խախտումներն էլ: Մեծամասնական պատգամավորության թեկնածուները մեկնաբանում են, թե ինչպես են ընթանում ընտրությունները և ինչ խախտումներ են գրանցվել իրենց կողմնակիցների կողմից ընտրություններում:

Սամվել Մանուկյան – «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»

– Սաթխա գյուղի ընտրատեղամասում մեզ մոտ արձանագրվել է խախտում և բողոք: Մենք այլ խախտում չունենք: Մենք բողոք չենք ուղարկել ԿԸՀ: Ի՞նչ ներկայացնենք, ողորմելի մարդիկ են, մեռելներից սկսած ձայն են տվել: Մենք հաղթեցինք նրանց իրենց իսկ գյուղում: Այս գյուղում որքան մարդ կար ցուցակում, այդքան մարդ էլ քվեարկել է: Ճիշտն ասած, մենք հույս ունեինք 70%-ի, բայց մեր հաշվարկներով՝ ձայների մոտ 65%-ն է: Հավանաբար, դեր խաղաց այն, որ վերջին օրերին շատ գումար էր բաժանվել, նրանք կարողացան ազդել բնակչության 5%-ի վրա: Մենք շատ ուրախ ենք, որ բնակչությունը մեզ է աջակցել, պատվով ու արժանապատվորեն վստահել մեզ, չի խաբվել ընտրակաշառքով: Միայն 5%-ին են կարողացել առնել, մնացածը, ովքեր խոստացել էին, մեր օգտին են իրենց քվեն տվել: Մենք շատ ուրախ և երախտապարտ ենք ժողովրդին:

Ձեր ընդդիմախոսներից մեղադրանքներ կային, որ դուք ստիպել եք մարդկանց քվեարկել, այսինքն ստիպոցաբար բերել եք ընտրատեղամաս:

– Մենք գողացված գումարներ չունենք բաժանելու համար: Աշխատավարձեր եղել են, իսկ փողը քիչ էր, և հնարավոր չէր դրանք բաժանել, քիչ էր: Նրանք շատ գողացված փող ունեին, և նրանք կարող էին այն նորմալ բաժանել: Պետական կուսակցությունը երբեք փող չի բաժանել: Այսինքն՝ ինչպես հասկանալ փող բաժանելը, նրանք տնետուն փող են բաժանել, որպեսզի գան իրենց ձայն տան: Մենք աշխատողներ ունեինք, ովքեր աշխատում էին աշխատավարձով: Դա ըստ օրենքի է: Կար շտաբ, որն աշխատում էր:

Հենզել Մկոյան – Վրաստանի խորհրդարանի անկախ թեկնածու

– Ինչպե՞ս կարող եմ համաձայնվել այս արդյունքների հետ, եթե 2 ամիս շարունակ այդքան սպառնալիքներ, զանգեր կային, վախեցնում էին, որ հանեի թեկնածությունս: Եղբորս մեքենան են պայթեցնում, ֆինանսական ոստիկանությունը առգրավում է մեր ընկերության փաստաթղթերը և տանում, նրանք վախեցնում են բոլոր ընտրողներին, բոլոր մարդկանց, այդ թվում` ուսուցիչներին, կանչում և վախեցնում են, իսկ վերջում էլ լցվում բոլոր գյուղերը, ինչպե՞ս կարող եմ համաձայնվել սրա հետ: Մեր դիտորդները արձանագրել են, թե ինչպես են նրանք փոխում հագուստը և կրկին քվեարկում… Ոչ, ես համաձայն չեմ արդյունքների հետ: Բողոքները գրանցվել են մեր դիտորդների կողմից, և նրանք տեսել, գրել ու տեսագրել են:

Ձեզ մեղադրում են գյուղերում կաշառք տալու մեջ, կմեկնաբանե՞ք

– Ես 21 տարի ընտրությունների եմ մասնակցում, և գիտեմ, թե ինչ է նշանակում ընտրություններում օրենք խախտել: Նրանք, ովքեր գումար են ստացել, ստացել են ցուցակներով: Մենք ունենք մեր սեփական հիմնադրամը, այն բաց է, և մարդիկ առանց օրենքը խախտելու գումարներ են փոխանցել այս հիմնադրամ, ինչի իրավունքը նրանք ունեն: Եվ այս բոլոր ծախսերը եղել են այս հիմնադրամից: Մենք պետք է անպայման հաշվետվություն տանք աուդիտին:

Սա կաշառք չե՞ք համարում:

Ոչ, դա ի՞նչ կաշառք է: Մարդը ստացել է իր աշխատավարձը` ստորագրելով ցուցակները, նրանք գրանցված են որպես քարոզիչներ: Ինչ վերաբերում է ուրիշներին կաշառք բաժանելուն, դա սուտ է: Նման բան գոյություն չունի, ընդհակառակը՝ ընտրակաշառք տալու պահերը նկարահանվել են նրանց (խմբ.՝ «Վրացական երազանք» կուսակցության մասին) մասին՝ «Մթավարի արխի» և «TV Pirveli» ալիքների կողմից, թե ինչպես են նրանք փող բաժանում Խանչալի և Հեշտիա գյուղերում: Ես դրա հետ ոչ մի կապ չունեմ:

Արսեն Կարապետյան «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից պատգամավորության թեկնածու

– Արդյունքը կա, որն ինչպես ուզում ես բողոքարկի, իրական իրավիճակը չի փոխվելու: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ընդհանուր առմամբ Վրաստանում իրավիճակն այլ է: Ուստի Թբիլիսիում բողոքի ակցիաներ կսկսվեն: Ախալքալաքում և Նինոծմինդայում արդյունքները այնպիսին են, ինչպիսին կան: Եկեք պարզաբանեմ, ես չեմ ասում, որ լավ է, կամ ինձ դուր է գալիս դա, թե ոչ: Կա այն արդյունքը, ինչ կա: Այս հարցում ինձ չի կարող դուր գալ տոկոսային հարաբերակցությունը, բայց նաև գիտակցում եմ, որ այսօր մեր ժողովրդին իրականում ավելի շատ ձգում է «Վրացական երազանքը», քան ընդդիմությունը: Ես հասկանում եմ, որ օգտագործվում է հսկայական վարչական ուժ և ռեսուրսներ, կա ռեսուրսների տարբերություն, բայց դա չի փոխում ընդհանուր պատկերը: Մեր տարածաշրջանում հաղթեց «Վրացական երազանքի» թեկնածուն: Ինչ վերաբերում է բողոքարկմանը, մենք դեռ նման մտադրություններ չունենք, քանի դեռ չենք ուսումնասիրել արձանագրությունները»:

Մելիք Ռաիսյան – «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածուն

– Արդյունքները շատ վատ եմ գնահատում: Բողոքելու ժամանակը չէ, մենք պետք է ուսումնասիրենք արձանագրությունները: Ինչպե՞ս կարող էի իմանալ իմ հնարավորությունները: Սրանք ընտրություններ են, ինչ ձայներ տալիս են, այդ է: Սաակաշվիլիի խոսքերից հետո, բնականաբար, վատ արդյունքներ պետք է լինեին: Այստեղ գաղտնիքներ չկան: ԿԳԲ-ն լավ աշխատեց: Իհարկե, մեր դիտորդների կողմից արձանագրվել են խախտումներ: Այդ խախտումները տարբեր բնույթի են:

Արտաշես Հակոբյան – պատգամավորության թեկնածու «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից

– Ես դեռ չգիտեմ խախտումների մասին, չենք տեսել: Ինչպե՞ս կարելի է համաձայնել կամ չհամաձայնել արդյունքների հետ, մարդիկ քվեարկել են այսպես: Այլ բան չեմ կարող ասել: Մենք ոչինչ չենք պատրաստվում բողոքարկել: