Ախալքալաքի շրջանում ծրագրված ենթակառուցվածքային նախագծերը համատեղ քննարկվել են Սակրեբուլոյի պատգամավորների և քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից:
Երեկ, փետրվարի 12-ին Ախալքալաքի Սակրեբուլոյում քննարկվեցին ենթակառուցվածքային նախագծերը: Աշխատանքները ներկայացրեց Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության վարչության պետ Ալբերտ Նահատակյանը:
Պատգամավորները ուսումնասիրեցի և քննարկեցին ավելի քան 30 նախագծեր: Որոշ նախագծեր կային շրջանի պլանային զարգացման մեջ, սակայն չկային այս տարվա բյուջեում, մի քանիսը բյուջեում կային, սակայն բացակայում էին զարգացման պլանում:
Նման նախնական քննարկումներ տեղի են ունենում առաջին անգամ, և ըստ Ալբերտ Նահակակյանի, այս ձևաչափը հետագայում ևս կպահպանվի: «Որ հետո չասեն, թե ինչ ուզում եք, անում եք», – ասաց Ալբերտ Նահատակյանը:
Ըստ պատգամավոր Սեդա Մելքումյանի, այս համագործակցությունը կնպաստի շրջանում կատարվելիք ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը:
«Մինչ այդ նման փորձ չկար: Հետագայում մենք այսպես կվարվենք նաև ֆինանսական միջոցների հետ, որպեսզի հետո հետ չվերադարձնենք նախագծերը »,-ասաց Սեդա Մելքումյանը:
Պատգամավորները քննարկման ժամանակ նշեցին այն փաստը, որ որոշ գյուղերում շատ են աշխատանք իրականացնում, իսկ կան գյուղեր որոնց խնդիրներին ուշադրություն չի դարձվում: Նշվեց նաև, որ աշխատանքները իրականացվեն փորձագետների եզրակացության հիմնա վրա, որպեսզի այնպես չլինի որ աշխատանքի ավարտից հետո արդյունք չլինի:
Քննարկման ընթացքում քննադատվեցին որոշ ենթակառուցվածքային աշխատանքներ, ինչպես նաև հատկացված գումարները, որոնք, ըստ պատգամավորների բարձրացված են:
Շուշան Շիրինյան