ՍՊԸ «Սան մաքրումը» կստանա 3 նոր աղբատար մեքենա և 100 խոշոր աղբարկղ:
Ախալքալաքի Շրջանային վարչությունը տարածաշրջանային հիմնադրամի միջոցներով ձեռք է բերել երեք աղբատար մեքենա, ինչպես նաև 100 աղբարկղ: Մի մեքենան արդեն առաքվել է, ևս երկուսը կստանան մոտ ժամանակում: Մեքենաները ստացել են Գերմանիայից:
Ըստ բնապահպանության և գյուղատնտեսության հարցերով բաժնի ղեկավար Ռամազ Խուցիշվիլիի, մեքենաները պետք է ստանային հոկտեմբերին, սակայն ստացել են միայն հիմա:
«Երեք տարի մեզանից ոչինչ չեն պահանջում, հետո երեք տարի անց, 7 տարվա ընթացքում, մենք ամեն տարի պետք է վճարենք որոշակի գումար: Այս նախագծի համաձայն ողջ Վրաստանում կգնեն աղբատար մեքենաներ: Նաև ցանկանում ենք այլ նախագծերով ձեռք բերել ավելի շատ աղբարկղ: Այս նախագծի համաձայն ամբողջ Վրաստանի մաքրության հարցի լուծման համար հատկացվել է 45 մլն եվրո, այս փուլում ծախսվել է 15 մլն եվրո», – ասում է Ռամազ Խուցիշվիլին:
Երբ առաքվեն բոլոր ավտոմեքենաները, դրանք կփոխանցեն ՍՊԸ-ը «Սան մաքրման»-ը:
Ըստ «Սան մաքրման» տնօրեն Պարգև Յորդանյանի, երեք նոր աղբատար մեքենաները և աղբարկղները իհարկե օգնություն են, սակայն տեխնիկայի պակասը այնուամենայնիվ նկատելի է:
«Աղբամանները կտեղադրվեն Ախալքալաքի կենտրոնական փողոցներում և գյուղական ճանապարհներին, որոնք ասֆալտապատ են: Կարծախ, Արագվա, Բավրա, Խոսպիո մայրուղիների վրա: Այնուհանդերձ, առնվազն հարկավոր է ձեռք բերել ևս 500 աղբարկղ », – ասում է Պարգև Յորդանյանը:
Այն բանից հետո, երբ ՍՊԸ «Սան մաքրումը» կստանա նոր ավտոմեքենաներ, նա արդեն կունենա յոթ աղբատար մեքենա:
Շուշան Շիրինյան