Վրաստանի խորհրդարանի շենքի առջև «Փոխիր» և «Ամոթ է» կազմակերպությունների անդամները անցկացնում են բողոքի ցույց: Ցույցին գտնվում են նաև «Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» առաջնորդները:
Ցույցի մասնակիցները բողոքում են Վրաստանի խորհրդարանի այսօրվա որոշման դեմ: Նրանք փակել են Ռուսթավելի պողոտան:
Այսօր, խորհրդարանում համամասնական ընտրական համակարգին անցնելու առնչությամբ խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխություններն առաջին ընթերցմամբ քվեարկությանը չի ստացել ձայների բավական քանակ: Արդյունքում փոփոխությունները տապալվել է: