«Մենք ուզում ենք խնդրել դեսպաններին արտահայտել իրենց դիրքորոշումը համաձայնագրի բովանդակության վերաբերյալ, արդյո՞ք այս համաձայնագրի բովանդակությունն ապօրինի միջամտություն է դատարանի, դատախազության և նախագահի լիազորություններում», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Ըստ նրա, ընդդիմության հայտարարությունները՝ կապված մարտի 8-ի պայմանավորվածության հետ, դուրս են գալիս սահմաններից, և իշխող թիմը ստիպված է եղել արտահայտել իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, ինչպես ասում է Կոբախիձեն, այժմ նրանք սպասում են դեսպաններից պատասխանի այն մասին, թե իրականում ինչումն է բանը:

«Ընդդիմությունը մեզ ասում է, որ իբր դեսպանների ներկայությամբ մենք պայմանագիր ենք ստորագրել, որ անօրինական կերպով միջամտենք դատարանի, դատախազության և նախագահի լիազորություններին: Սա հաստատում է ընդդիմությունը, որն ասում է, որ այն երկրների դեսպանները, որոնց պետություններն իրենք են օրինակ ծառայում այլ երկրներին՝ օրենքի գերակայության տեսանկյունից: Սա այնպիսի աբսուրդ է, որը դուրս է գալիս բոլոր սահմաններից», – հայտարարել է Կոբախիձեն:

Խորհրդարանի նախագահ Իրակլի Թալակվաձեն դիմել է այն դեսպաններին, որոնք մասնակցել են բանակցություններին՝ լուսաբանել համաձայնագրի բովանդակությունը և հրապարակայնորեն հաստատել, որ մեծամասնությունը չի պարտավորվել ազատ արձակել Ուգուլավային, Օքրուաշվիլիին և Ռուրուային: