Մոսկվայում հույս ունեն, որ Ռուսաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը սկսած 2008 թվականից կբերի կառուցողական երկխոսության, – հայտարարել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Պեսկովի մեկնաբանությունը տարածում է «ՌԻԱ Նովոստին»:
Պեսկովը նշել է, որ այդ հանդիպումը Թբիլիսիում «շատ ցավագին» են ընդունել, վրացական մայրաքաղաքից «հիստերիկ» կերպով են հետևել, ինչը «ոչ այնքան ադեկվատ արձագանք» է ունեցել կատարվածի ֆոնին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան որևէ ազդանշան է ստացել պաշտոնական Թբիլիսիից երկխոսություն հաստատելու պատրաստակամության մասին, Պեսկովն ասել է.
«Մենք տեսանք բազմության ազդանշանները, ցավոք, տեսանք իշխանությունների ազդանշանները, որոնք այդ բազմության մեջ էին, երբ մեր պատգամավորները դժվարությամբ կարողացան Թբիլիսիից հեռանալ: Այդ ազդանշանները տեսանք, և դրանք մեզ դուր չեկան: Հուսանք, որ մենք կշարունակենք ապրել առանց նմանատիպ ազդանշանների»:
«Նախագահ Պուտինը մշտապես բարձր է գնահատում Ռուսաստանի և Վրաստանի միջև պատմական ընկերական հարաբերությունները, Կրեմլում, ինչպես նաև ամբողջ երկրում, ուզում են վերականգնել լավ հարաբերությունները: Սակայն պաշտոնական Թբիլիսիի կողմից «մինչև հիմա խնդիրներ կան,- եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը: