Արտյուշ Գոմցյանը բռնցքամարտով զբաղվում է 11 տարեկանից, նա նվաճել է մրցանակային հորիզոնականներ Եվրոպայի և Եվրամիության առաջնություններում, բայց նա շարունակում է քրտնաջան մարզվել՝ օլիմպիական խաղերում հաղթանակի հասնելու համար:

4

Արտյուշն արդեն 10 տարի է զբաղվում բռնցքամարտով Ախալքալաքի մարզահամալիրում: Դեռ մանկուց նա սկսել է զբաղվել բռնցքամարտով, հեռուստատեսությամբ դիտում էր բռնցքամարտ և հետևում բռնցքամարտիկների կյանքին: Սպորտի հանդեպ նրա սերն առաջացրեց Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը: Նա 3-րդ կուրսի ուսանող է:

3

Ինչպես պատմում է մարզիկը՝ նա երբեք չի մտածել բռնցքամարտից հեռանալու մասին: «Բռնցքամարտը շատ հետաքրքիր և օգտակար սպորտաձև է, ես չեմ պատրաստվում թողնել այն», – ասում է Արտյուշը:

Նրա ձգտումներում մարզիկին աջակցում են նաև ծնողները, ինչը նրան շատ է ոգեշնչում:

Իսպանիայում բռնցքամարտի Եվրոպայի 2018 թվականի առաջնությունը դարձավ Գոմցյանի ամենամեծ մրցաշարը, ինչպես ինքն է խոստովանում: Թեև մինչ այդ նա հաջողությամբ ներկայացրել էր իրեն այլ մրցաշարերում, ինչպես Վրաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:

2018 թվականի նոյեմբերին Արտյուշ Գոմցյանը Իսպանիայում կայացած Եվրամիության առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալակրի տիտղոսը: Ռուսաստանում՝ 2019-ին, մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների միջև անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Արտյուշ Գոմցյանը նույնպես գրավեց պատվավոր երրորդ հորիզոնականը:

Բռնցքամարտից զատ՝ ազատ ժամանակ, մարզիկը զբաղվում է ֆուտբոլով՝ խաղալով ֆուտբոլ ընկերների հետ: Նա խոստովանում է, որ բռնցքամարտից բացի, նա այլ զբաղմունք չունի:

Ըստ Արտյուշի, նրա վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է նրա անձնական մարզիչը՝ Ատոմ Էլիզբարյանը, որը միշտ օգնում է իրեն, խորհուրդներ է տալիս և իր կողքին է:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզիչին ամեն ինչի համար, որ մեզ միշտ աջակցում է», – ասում է նա:

Մարզիչը մեծ հույսեր է կապում Արտյուշի հետ: Նա հույս ունի, որ ապագայում ինչպես Արտյուշը, այնպես էլ նրա մյուս սաները կմասնակցեն Օլիմպիական խաղերին:

«Մենք ունենք շատ տաղանդաշատ երեխաներ, ովքեր մրցանակային տեղեր են նվաճել շատ մրցաշարերում», – ասում է Արտյուշի մարզիչը:

Ըստ Ատոմ Էլիզբարյանի, այժմ տղաները պատրաստվում են Վրաստանի առաջնությանը:

Մեծերը, ովքեր առաջին տեղում կհայտնվեն, կմասնակցեն այլ մրցումների, որտեղ նրանք կկարողանան ձեռք բերել Օլիմպիական խաղերի ուղեգիրը:

1

«Ցանկացած մարզիկի երազանքը Օլիմպիական խաղերն են՝ իմ նպատակը նույնպես: Ես պետք է շատ մարզվեմ` երազանքիս հասնելու համար», – ասում է Արտյուշը:

Ըստ բռնցքամարտիկի՝ մարզիկների զարգացման համար պայմանները լավ են, և մարզչական կազմը, և տղաները, բայց աշխատավարձը քիչ է: Այսօրվա դրությամբ, բռնցքամարտիկն ամսական ստանում է 140 լարի:

«Ամեն ինչ լավ է, միայն ուզում եմ, որ աշխատավարձերը փոքր-ինչ բարձրացնեն», – ասում է Արտյուշ Գոմցյանը:

Արտյուշը մարզվում է օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան: Մարզումները տևում են մոտ 2 ժամ, և այդպիսով նա օրեցօր մեկ քայլով ավելի է մոտենում Օլիմպիական խաղերին:

2

Պրոֆեսիոնալ ու սիրողական բռնցքամարտիկները միայն առաջին հայացքից են շատ նման: Իրականում, տարբերությունը շատ մեծ է: Արտաքին տարբերությունները` մարզաշապիկը, սաղավարտը, բռնցքամարտի ձեռնոցները: Միայն արտաքին տեսքով կարելի է հասկանալ, թե ով է պրոֆեսիոնալը և ով է զբաղվում բռնցքամարտով սիրողական մակարդակով: Վերջիններս հանդես են գալիս շապիկներով և բռնցքամարտի սաղավարտով:

Մեր ախալքալաքցի բռնցքամարտիկը հետագայում երազում է հանդես գալ միջազգային ռինգերում առանց շապիկի և սաղավարտի:

Բրատիսլավ Իգիթխանյան