Ջավախքի մարզիկները մասնակցել են Հայաստանի բազկամարտի առաջնությանը և վերադարձել 11 մեդալներով:
Նոյեմբերի 21-ին, Երևանում կայացավ բազկամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էին 5 մարզիկներ Ախալքալաքից և 3-ը՝ Նինոծմինդայից:
Չնայած նրան, որ մրցույթը նախատեսված էր միայն Հայաստանի մարզիկների համար, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, հրավիրվել էին նաև մարզիկներ` Ջավախքից: Առաջնությունը կազմակերպվել էր ի պատիվ բազկամարտի մարզիչ Աշոտ Սարգսյանի:
Ըստ Ադամ Այվազյանի, Ախալքալաքցի մասնակիցներից մեկի, նրանց ձեռքբերումները շատ բարձր են:
«Մենք գոհ ենք: Մենք ձեռք բերեցինք էլի մի քիչ փորձ, ինչպես նաև ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մենք, չնայած մեր ոչ շատ լավ պայմանների, պատրաստ ենք մեծ մրցակցության: Մեր մարզիկները, ոչնչով չէին զիճում Հայաստանի մարզիկներին», – ասում է Ադամ Այվազյանը:
Ջավախքում չկա բազկամարտի սպորտի բաժին, մարզիկները զբաղվում են այդ սպորտով, ինչպես կարողանում են: Ախալքալաքցի մարզիկները նվաճել են 5 մրցանակային հորիզոնականներ, իսկ Նինոծմինդայինը` 3: Ախալքալաքցիները նվաճել են` 1 ոսկե մեդալ, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ:
Նինոծմինդացիները նվաճել են 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Բոլոր հաղթողները ստացել են վկայականներ, ինչպես նաև առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը ստացել է 200 000 դրամ, երկրորդ տեղը` 100 000 դրամ, իսկ երրորդ տեղը` 50 000 դրամ:
Շուշան Շիրինյան