Թբիլիսիում կայացավ Վրաստանի դպրոցական սպորտային օլիպիադա, որի ժամանակ Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղի թենիսի թիմը գրավեց պատվավոր առաջին հորիզոնականը:

Օլիմպիադան կազմակերպել էին՝ Վրաստանի մանկական և դպրոցական սպորտի ազգային ֆեդերացիան, Մշակույթի և սպորտի նախարարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը համատեղ:

Արագվայի թիմը չեմպիոն էր ճանաչվել արևելյան Վրաստանի դպրոցականների շրջանում: Իսկ այսօրվա մրցույթում հաղթանակի համար պայքարում էին արևմտյան և արևելյան Վրաստանի լավագույն թիմերը: Արագվայի թիմը հաղթանակ տանելով արևմտյան Վրաստանի թիմի նկատմամբ դարձավ Վրաստանի չեմպիոն։

Հաղթական ոսկե մեդալն իրենց հետ Ջավախք կբերեն Հակոբ Միրոյանը, Արտյուշ Միրոյանը, Արտաշես Հակոբյանը, Դավիթ Այվազյանը, մարզիչ Մանուկ Դավթյանի գլխավորությամբ: