Փոքր Սամսարը Ախալքալաքի շրջանի հեռավոր գյուղերից է, այստեղ այսօր նրանք միայն խոսում են վառելափայտի, գների, քանակի և որակի մասին:
Ջավախքում ջեռուցման սեզոնն արդեն սկսվել է և այն կտևի 8 ամիս: Այն սկսվում է հոկտեմբերից և տևում է մինչև մայիս ամիս: Որքան բարձր է գյուղը ծովի մակարդակից, ձմեռն ավելի երկար է և ցրտաշունչ: Սամսար գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա, այստեղ ձմեռը բնակչության հիմնական հոգսն է: Ամեն տարի վառելափայտը թանկանում է, և դրա ձեռքբերումը դառնում է ավելի դժվար:
«Ես տալիս եմ 100 դոլար՝ 300 լարի 20 կոճղի համար: Հիմա լարին անկում է ապրում: Մեկ կոճղը 15 լարի է, մեկ փոքրիկ կտոր փայտը՝ 1 լարի, յուրաքանչյուր կտորը վառելու հետ ես վառում եմ 1 լարի: Մեկ «կամազ» վառելափայտի համար վճարել եմ 1800 լարի, նաև քանդված տանից հավաքել եմ և բերել հին գերանները: Մինչև մայիսի վերջ մենք վառարան են վառում», – ասում է Սայաթ Ավագյանը:
Բնակիչներն ասում են, որ իրենց խոստացել են հաջորդ տարի գյուղը գազիֆիկացնել, բայց և հավելում են, որ ամեն տարի էլ խոստանում են:
«Մեր գյուղը փոքր է, այն չի ծածկում գազիֆիկացման ծախսերը, ուստի նրանք չեն ցանկանում գազ անցկացնել: Մյուս գյուղերում եթե գազիֆիկացման համար վճարում են 500-600 լարի, ասում են, որ դա մեզ համար կարժենա 1000 լարի », – ասում է Սիմոն Ավագյանը:
Ըստ նրա, առաջին ձյան հետ միասին վառելափայտը կրկին կթանկանա, վաճառողները կբարձրացնեն գինը:
«Առաջին ձյունը տեղալուն պես 10 կոճղը կվաճառվեն 150-200 դոլարով», – ասում է նա:
Բնակիչներն ասում են, որ հարևան Մեծ Սամսարից մարդիկ վառելափայտը բերում են անտառից, որը գտնվում է գյուղի կողքին, իսկ նրանց թույլ չեն տալիս:
«Ինչու են նրանց թույլատրում օգտվել անտառից, իսկ մեզ` ոչ: Նրանց տրվում է կարգագիր, իսկ մեզ` ոչ: Եթե թույլատրելի չէ, ապա օրենքը պետք է լինի բոլորի համար նույնը », – ասում է բնակիչներից մեկը:
Շատերը վարկ են վերցրել բանկից՝ վառելափայտ գնելու համար: Նրանք հույս ունեն այն մարել կարտոֆիլի վաճառքից ստացած եկամտով:
Գյուղում դժգոհեցին նաև ջրամատակարարման անմխիթար վիճակից: Այս տարի ջրամատակարարման համակարգի մի մասը վերականգնվել է «Օժադնակություն գյուղին» ծրագրի շրջանակներում:
«Ջրագիծը կառուցվել է 60 տարի առաջ: Կեսը փոխվել է, դեռ պետք է փոխել մնացածը: Վերջերս 2 օր տանջվեցինք, մինչև ջրամագիծը նորոգվեց, խողովակը լրիվ անցքեր են ու ջուրը հոսում է, ռեզին ենք փաթաթել այդ մասերում, որպեսզի ջուրը չհոսի », – ասում է Աբո Ավագյանը:
Գյուղում նրանք դժգոհում են ժամանցի, սպորտային խմբակների և մարզական գույքի բացակայությունից, որպեսզի երեխաները կարողանան խաղալ: Գյուղում նաև չկա մանկապարտեզ:
Փոքր Սամսար գյուղը գտնվում է Ախալքալաքից 30 կմ հեռավորության վրա: Երիտասարդները լքում են գյուղը աշխատատեղերի և ժամանակից կյանքին անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով:
Շուշան Շիրինյան