Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Ախալքալաքի գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ Կոմիտասի 150-ամյակին նվիրված նկարների ցուցահանդես:
Ցուցահանդեսին ներկայացված էին Ախալքալաքի և Համասիայի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները:

Ցուցահանդեսի մասնակիցները կարող էին ցուցադրել անսահմանափակ թվով աշխատանքներ: Դպրոցի աշակերտներին շատ ոգևորեց այն փաստը, որ իրենց աշխատանքները ներկայացվեցին հանրությանը:
Ըստ Գեղարվեստի դպրոցի տնօրեն Կառլեն Կարապետյանի՝ նման ցուցահանդեսներ կկազմակերպվեն նաև Համասիայում և Գյումրիում:

Ցուցահանդեսին ներկա էին Վալերի Ստելմաշովը, Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Աշուղ Ալիկ Ջավախքը, Ախալքալաքի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետը և արվեստով հետաքրքրված այլ հյուրեր:

Բրատիսլավ Իգիթխանյան
Նման նյութեր:
Այսօր Վրաց լեզվի օրվան նվիրված միջոցառում տեղի ունեցավ Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում։ Միջոցառումը սկսվեց օրհներգով, այնուհետև վրացերենի խմբակի սաները ներկայացրեցին վրաց և օտարազգի մտավորականների ասույթներ, վրաց…
18.04.2021 | Հասարակություն
Այսօր՝ ապրիլի 17-ին, Քութաիսիում՝ Արեւմտյան Վրաստանի բժշկական կենտրոնում Pfizer պատվաստանյութի առաջին դեղաչափը ներարկվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի փոխնախագահ Գայոզ Լոմսաձեին:
17.04.2021 | Հասարակություն
«Քաղաքացիական շարժում – Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունն այսօր՝ ապրիլի 16-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանում ներկայացրեց Սամցխե Ջավախքի բնակչության ազգային փոքրամասնությունների սոցիալ-տնտեսական իրավունքներին աջակցելու նոր նախագիծ:
16.04.2021 | նորություններ
Ախալքալաքի մունիցիպալիտետի հանրային դպրոցներում այսօրվա դրությամբ կա երեք թափուր աշխատատեղ, երկուսը Կաջոյի դպրոցում՝ ուսուցչի, ևս մեկն էլ՝ թիվ 3 դպրոցի փոխտնօրենի հաստիքների համար:
16.04.2021 | նորություններ
Երեկ՝ ապրիլի 15-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի ֆերմերները բողոք են ներկայացրել Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանին, որպեսզի վերջինս տեղեկությունը փոխանցի Վրաստանի կառավարությանը: Ֆերմերները հույս ունեն կարտոֆիլի…
16.04.2021 | Հասարակություն
Մյասնիկյան 81 հասցեում գտնվող տնից ծուխ է բարձրանում: Տեղում աշխատում են երեք հրշեջ մեքենաներ: Տանը մարդ չի եղել: Տանտերերը Հայաստանում են: Հրդեհի արդյունքում ոչ ոք…
16.04.2021 | Հասարակություն
Ախալքալաքի Ջավախեթի փողոցի բնակիչներից Jnews-ն ահազանգ ստացավ, որ փողոցում ջրատարի վթար է, որի հետևանքով ամբողջ փողոցը ջրի մեջ է։ Jnews-ը գնաց և տեղում պարզեց, որ…
16.04.2021 | Հասարակություն
Transparency International Georgia-ն (TI) հրապարակել է զեկույց, ըստ որի, Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների 11 աշխատակիցների մոտ հայտնաբերվել են լրացված հայտարարագրերում խախտումներ, ինչպես նաև «Պետական…
15.04.2021 | Հասարակություն