Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Իմ առաջին համակարգիչը» ծրագրի շրջանակներում սկսել է աշակերտների պարգևատրումը։ Այս տարի Ախալքալաքի շրջանում 22 աշակերտ բարձր առաջադիմության համար համակարգիչ կստանա:
Տվյալ ծրագրի շրջանակներում ամբողջ Վրաստանում 3857 աշակերտի համակարգիչ կհանձնվի։
Սամցխե-Ջավախքից 123 աշակերտ համակարգիչ կստանա, որից Ախալքալաքի դպրոցներից 22 աշակերտ, Նինոծմինդայից՝ 39, Ասպինձայից՝ 9-ը, Ադիգենից 14 և 39-ը՝ Բորժոմից:
Համակարգիչներ կստանան այն աշակերտները, ովքեր յոթերորդ, ութերորդ և իններորդ դասարաններում ունեցել են 10 միավոր, առանց կլորացնելու։ Ծրագրի նպատակն է բարձրացնել աշակերտների մոտիվացիան և բարելավել նրանց գիտելիքները համակարգչային ծրագրերի ուսուցման մեջ։
Հիշեցնենք, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Իմ առաջին համակարգիչ» ծրագիրը իրականացնում է սկսած 2009 թվականից։