Ախալքալաքում Jnews-ը հարցում է անցկացրել պարզելու, թե տարբեր տարիքային խմբի մարդիկ ինչքանով են օգտվում գրադարաններից:
Հարցմանը մասնակցել է 50 մարդ: Մասնակիցներից 10-ը բարձր դասարանների աշակերտներ են, 30-ը՝ ուսանողներ, իսկ 10-ը՝ 50-ն անց մարդիկ:
Հարցմանը մասնակցած 10 մեծահասակներից միայն 1-ն է օգտվում գրադարանից:
Հարցմանը մասնակցած 10 աշակերտներից 10-ը օգտվում է գրադարանից, ճիշտ է ոչ հաճախ, բայց օգտվում են: Տաս աշակերտից միայն երկուսն են օգտվում օնլայն գրադարաններից:
Ինչ վերաբերվում է ուսանողներին, ապա նրանք բոլորն էլ օգտվում են գրադարաններից: 30-ից 12-ը ամեն երրորդ օրը գրադարան է հաճախում, իսկ 18-ը՝ նախընտրում է օնլայն գրքեր կարդալ:
Գրադարան. մոռացված թե՞ դեռ արդիական վայր