Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզները, բացի մեկից, հուլիսի 2-ից, մեկ ամսով անցել են արձակուրդի։ Հերթապահ ռեժիմով աշխատում է միայն Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզը։ Այնտեղ կարող են բերել նաև այլ մանկապարտեզների սաներին, եթե ծնողներն աշխատում են, իսկ երեխաներին թողնելու տեղ չունեն։
Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 16 մանկապարտեզ, որից 3-ը՝ քաղաքում, մնացածը՝ գյուղերում։ Երեք՝ Կոթելիա, Խանդո և Կարտիկամ գյուղերում գործում է այլընտրանքային մանկապարտեզներ, այսինքն՝ աշխատում են կես օր և առանց սննդի: