Վրաստանի Կրթության նախարարությունը ցանկանում է դպրոցներում կրթական պրոցեսը դարձնել ավելի հետաքրքիր:
Վրաստանի Կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի նախաձեռնությամբ երկրի պետական դպրոցներում կգործի նոր նախագիծ.
«Սովորիր ավելին` խաղալով»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Կրթության նախարարի տեղակալ Թեյմուրազ Մուրգուլիան:
Նախագծի նպատակն է երեխաներին ուսուցանել անսովոր ձևաչափով: Այդ նպատակով, Վրաստանի դպրոցներում կօգտագործվեն կրթական, ինտելեկտուալ և սեղանի խաղեր:
Նախարարությունում հավաստիացնում են, որ սեղանի խաղերը զարգացնում են աշակերտների թիմային աշխատանքի հմտությունները, իսկ անհատական նվիրվածությունը հաղթանակի և հաջողության նկատմամբ բարձրացնում է սովորելու հետաքրքրությունը:
«Մենք կարծում ենք պարտադիր է ավելի մեծ հետաքրքրություն մտցնել, ավելի շատ ուրախություն և ավելի շատ նախաձեռնություն ուսման պրոցեսում, և ըստ այդմ, նախարարությունը իրականացնում է մի շարք միջոցառումներ լուծելու համար այս խնդիրը: Հետաքրքիր ուղղություններից մեկը կարծում ենք սեղանի խաղերի ներդնումն է կրթական պրոցեսում»,- ասաց Մուրգուլիան:
Նախարարությունում նշում են, որ գործակալությունը պատրաստ է գնել սեղանի խաղեր: Դրանք պետք է լինեն խաղային, թիմային և անհատական, զարգացնեն տրամաբանական և քննադատական մտածողությունը: Բոլոր ցանկացողները կարող են ապահովել սեղանի խաղեր գաղափարներ դպրոցների համար մինչ ապրիլի 10-ը, նախարարության էլեկտորնային հասցեին: