Ծալկայում և Ջավախքում անցկացվում է ասմունքի մրցույթ համահայկական ասմունքի փառատոնին ընդառաջ: Ասմունքի մրցույթը՝ նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին մեկնարկեց Ծալկայի շրջանի հայկական Օզնի գյուղից։

Ծալկայի Օզնի գյուղի հայկական դպրոցը առավոտվանից դիմավորում էր հյուրերի Ծալկայի շրջանի ևս 7 հայկական գյուղերից և Վրաստանի Հայ Օգնության Միությունից (ՎՀՕՄ)։ Ասմունքի մրցույթը Ջավախքում և Ծալկայում կազմակերպում է ՎՀՕՄ-ը։

Մրցույթը նաև տեղի է ունենալու Նինոծմինդա, Ախալքալաք և Ախալցիխե քաղաքներում։ Դրանից հետո կլինի եզրափակիչ փուլ, որին կմասնակցեն վերոնշյալ մրցույթների հաղթողները: Եզրափակիչ փուլի հաղթողները օգոստոս ամսին կմասնակցեն Ասմունքի համահայկական փառատոնին Արցախում։

11251369_902456913129620_4070699656679427813_o

«Մենք այսօր մեկնարկ տվեցինք ասմունքի համահայկական փառատոնի Ջավախքյան տարածաշրջանում անցկացվող մրցույթներին։ Այս փառատոնը անցկացվում է Արցախի Շուշի քաղաքի «Շուշի պլազա» սեփականատերեր Ալեք Բաղդասարյան և Հայկուշ Քոհլերի հովանավորությամբ։ Արդեն 3-րդ տարին է Ջավախքի երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու այդ մրցույթին։ Այս տարի մրցույթի առաջին փուլը կանցկացվի տեղում», – մեկնաբանեց Վրաստանի Հայ Օգնության Միության ատենապետուհի Կարինե Թադևոսյանը ։

11109306_902460419795936_3924063005844101253_o

11402304_902456359796342_9059980243803629887_o

Օզնիի հանրային դպրոցում տեղի ունեցած ասմունքի մրցույթին 43 դպրոցական հանդես եկան Եղեռնի մասին գրված սեփական և հայտնի հայ գրողների բանաստեղծություններով: Մրցույթին մասնակցեցին Ծալկայի Օզնի, Աշխալա, Բուռնաշեթ, Դարագյուղ, Խաչգյուղի, Ղզրքիլիսա, Ղուշչի, Նարդևան գյուղերի դպրոցների աշակերտները։
11393353_902456769796301_2525388567811095121_o (1)
Մրցույթը սկսվեց ծրագրի ներկայացմամբ և ասմունքի դասընթացով, որը անցկացրեց Օզնիի հանրային դպրոցի տնօրեն Ռազմիկ Հանեսյանը։ Մրցույթի ժյուրին, որը բաղկացած էր Ծալկայի և Նինոծմինդայի լեզվի մասնագետներից, ընտրեց 10 աշակերտ, ովքեր կմասնակցեն եզրափակիչ փուլում։
11336954_902456849796293_1078936198050319013_o
Քրիստինե Մարաբյան