Այսօր՝ մայիսի 25-ին, Երևանում Վրաստանը ներկայացնող ջավախքցի բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը երրորդ ռաունդում վստահ հաղթանակ է տարել իտալացի բռնցքամարտիկ Գլանլուկա Ռուսսոյի նկատմամբ: Արդեն մայիսի 27-ին, Գոմցյանը քառորդ եզրափակչում կպայքարի իռլանդացի մարզիկի հետ:

Արտյուշ Գոմցյանը Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում հանդես է գալիս 60կգ քաշային կարգում: Նա մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում: Նրա մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը:

2022 թվականին բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն անցկացվում է Երևանում:

Վրաստանից Եվրոպայի առաջնությունում պայքարում են բռնցքամարտի ազգային հավաքականի 10 մարզիկներ, որոնց թվում է նաև ախալքալաքցի Արտյուշ Գոմցյանը:

Մայիսի 22-ից մինչև մայիսի 31-ը Երեւանում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ ուժեղագույն բռնցքամարտիկի կոչման համար կպայքարեն 39 երկրների 200-ից ավելի մարզիկներ։

Ախալքալաքցի Արտյուշ Գոմցյանը չեմպիոնական տիտղոսի համար պայքարն սկսել է այսօր՝ մայիսի 25-ին, իտալացի բռնցքամարտիկ Գլանլուկա Ռուսսոյի հետ։ Մայիսի 27-ին, Գոմցյանը կպայքարի քառորդ եզրափակչում։ Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 29-ին, իսկ վճռորոշ պայքարը՝ մայիսի 30-ին։