Ախալքալաքցի մարզիկ, Ախալքալաքի մարզահամալիրի սան, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Արտյուշ Գոմցյանը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար։ Այսօր նա իր առաջին հաղթանակը տարավ մրցաշարում։

Մարտի 3-11-ը Իտալիայի Բուստո-Արսիցիո քաղաքում ընթանում է բռնցքամարտի օլիմպիական աշխարհի առաջին որակավորման մրցաշարը։ Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը, Թբիլիսիի ժամանակով 00:00-ին, մրցաշարում Արտյուշ Գոմցյանի առաջին մենամարտը կայացավ 57 կգ քաշային կարգում պաղեստինցի բռնցքամարտիկ Աբուսալ Վասիմի հետ։

Գոմցյանը հաղթեց մրցակցին և պայքարը կշարունակի օլիմպիական ուղեգրի համար։ Ուղեգիր ստանալու համար բռնցքամարտիկին անհրաժեշտ է հաղթել ևս 3 մենամարտում։

670 մարզիկներն Իտալիայում կպայքարեն 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի 49 ուղեգրերի համար։ 28 քվոտան կբաշխվի տղամարդկանց, իսկ 21 քվոտան՝ կանանց միջև։ Քվոտա ունեցողների մեծ մասը կորոշվի մարտի 10-ին և 11-ին։