Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակչում նվազագույն (1:0) հաշվով հաղթել է Բելառուսին:
Հաղթանակը նշանակում է, որ նոյեմբերի 12-ին Վրաստանի հավաքականը սեփական դաշտում կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:
«Եվրո-2020» փլեյ-օֆֆի հանդիպումը Վրաստանի ազգային հավաքականի համար դարձավ Եվրոպայի գլխավոր առաջնություն դուրս գալու պատմական հնարավորություն:
Բացի այդ, հենց Վրաստանի և Բելառուսի միջև կայացած խաղում էր, որ ՈւԵՖԱ-ն առաջին անգամ օգտագործեց VAR մրցավարական ծառայությունը: Այս դերում աշխատում էին Աբդուլքադիր Բիթիգենը և Հուսեյն Գոչեկը:
Փորձագետները բավականին անսպասելի համարեցին Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսի ընտրությունը: Գլխավոր հարձակվող նշանակվեց հարձակվող-կիսապաշտպան Թորնիկե Օքրիաշվիլին: Բայց արդեն 7-րդ րոպեին Օքրիաշվիլին՝ Կվարացխելիայի փոխանցումից հետո, դեմ առ դեմ հանդիպեց դարպասապահին, բախում տեղի ունեցավ Եվգենի Յաբլոնսկիի հետ, և մրցավարը նշանակեց տուգանային հարված, որը Օկրիաշվիլին հաջողությամբ ավարտեց, հաշիվը դարձնելով՝ 1:0:
Վրաստանում համաճարակաբանական իրավիճակի պատճառով կառավարությունը թույլ չտվեց հանդիսատեսը ներկա գտնվեր խաղին, և հանդիպումը տեղի ունեցավ դատարկ տրիբունաներով: Այնուամենայնիվ, վրացի երկրպագուները հավաքվել էին մարզադաշտի շուրջ և դիտում էին հանդիպումը էկրաններից՝ այնքան ուժեղ աջակցելով իրենց թիմին, որ նրանց սատարի գոչյունները լսվում էր մարզադաշտում: Երկրպագուները նաև դիմավորեցին թիմի ավտոբուսը մարզադաշտի մուտքի մոտ և ֆուտբոլիստներին դիմավորեցին հրավառությամբ և վանկարկություններով: