Առաջիկա ամիսներին ես պատրաստվում եմ գալ Վրաստան, – ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Մթավառի արխիի» եթերում:
Ինչպես ընդգծել է Սաակաշվիլիին, արդյո՞ք նա ժամանելու դեպքում ձերբակալվելու է, դա կախված է վրաց ժողովրդից:
«Առաջիկա ամիսներին ես պատրաստվում եմ գալ Վրաստան: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Իհարկե, Ուկրաինայում ես ինձ լավ եմ զգում, սակայն, երբ կորցնում ես հայրենիքդ… Հիմա ես Օդեսայում եմ և փողոցում հանդիպող յուրաքանչյուր երկրորդ մարդ ինձ խնդրում է լինել քաղաքապետ: Ես այստեղ եմ առաջնորդ եմ հարցումներով, մարդիկ ինձ հարցնում են, առաջարկում են ինձ, բայց սա այլ թեմա է: Մինչև մենք չվերականգնենք վրացական պետականությունը, չդադարեցնենք Վրաստանի կործանումը և ոչնչացումը, իհարկե, ես կմասնակցեմ այս ամենին հակազդելու համար, և ես մտադիր եմ գալ Վրաստան առաջիկա ամիսներին», – ասաց Սաակաշվիլին:
Հարցին, թե պատրաստվում է բանտ գնալ, Սաակաշվիլին այսպես է պատասխանել. «Դա պետք է ժողովուրդը որոշի: Ժողովուրդը թույլ կտա՞ դա Իվանիշվիլին: Վրաց ժողովրդի հետ միասին ես վերջ կտամ Իվանիշվիլիի տիրապետությանը Վրաստանում: Եկեք մի կողմ քաշենք քաղաքական գործիչներին: Ես քաղաքական գործիչ չեմ, ես վրաց պետականության ստեղծող եմ: Ես հայրենասեր եմ:
Ես չէի վախենում Ուկրաինա գալուց և չեմ վախենում գնալ իմ ժողովրդի մոտ՝ Վրաստան: Այժմ նրանք ապավինում են մեր վախերին և չեն կարողանում դիմակայել վրաց ժողովրդին», – ասաց Սաակաշվիլին՝ նշելով, որ միշտ կատարում է իր խոստումները: