Սպորտային շաբաթվա շրջանակներում, Ախալքալաքում անցկացվում են տարբեր մրցումներ: Մարզիկները և սպորտի սիրահարները ապրում են ակտիվ սպորտային կյանքով:

Սպորտային շաբաթ #beactive-ը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին և կշարունակվի մինչև ամսվա վերջ:

Մարզական շաբաթն անց է կացվում ինչպես Վրաստանում, այնպես էլ ԵՄ-ում:

Նպատակը` ակտիվություն մտցնելն է մարզիկների և սպորտի սիրահարների գործունեության մեջ:

Sport-3

Շաբաթվա ընթացքում Ախալքալաքում սպորտի սիրահարներին ներկայացվել և դեռ ներկայացվելու են տարբեր սպորտային մրցումներ: Կազմակերպվել են մրցումներ ֆուտբոլից, թենիսից, ըմբշամարտից, բռնցքամարտից, վոլեյբոլից, կարատեից, շախմատից և այլ մարզաձևերում:

Երեկ վոլեյբոլի հանդիպումն է անցկացվել թիվ 2 և թիվ 4 դպրոցների միջև, հանդիպումն ավարտվել է հօգուտ թիվ 2 դպրոցի:

Sport-2

Մրցումներին հիմնականում մասնակցում են Ախալքալաքի դպրոցների աշակերտները: Այս պահին ք.Ախալքալաքի բոլոր դպրոցներից առաջատարն է թիվ 2 դպրոցը:

Sport-1

Մրցումների ավարտին առավել առանձնացող մարզիկներն ու մարզիչները կպարգևատրվեն հավաստագրերով:

Sport-4

Բրատիսլավ Իգիթխանյան