«Աբուլը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ալազանի» թիմի հետ, վաստակելով ևս մեկ միավոր:

Մարտի 26-ին 16:00-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում «Աբուլ» թիմը ընդունեց Գուրջաանիի «Ալազանի» թիմին:
futbol2

«Աբուլ» ակումբի ղեկավարության խոսքերով «Ալազանի» թիմի հետ ոչ-ոքին հավասարազոր է հաղթանակի, քանի որ սա ֆուտբոլային երկրորդ լիգայի լավագույն թիմերից մեկն է: Մրցաշարային աղյուսակում «Ալազանին» գտնվում է լավագույն հնգյակում: «Աբուլ» թիմը գտնվում է իններորդ հորիզոնականում և ունի մեկ չխաղացած խաղ, որը հետաձգվել էր:

«Աբուլի» և «Ալազանի» թիմերի միջև խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Ակումբի ղեկավարները գոհ մնացին թիմի խաղով և մեծ հույսեր ունեն այս մրցաշարում: «Աբուլ» ֆուտբոլային ակումբի մարզիչն է Մխիթար Հակոբյանը:
futbol1

Կլինի արդյոք փոփոխություն մրցաշարային աղյուսակում Աբուլ թիմի մոտ թե ոչ հայտնի կդառնա մարտի 30-ին, երբ «Աբուլը» կանցկացնի իր հետաձգված խաղը Թբիլիսիի 35-րդ մարզական դպրոցի հետ:

Խաղի ընթացքին հետևում էին շուրջ 50 երկրպագու:

Շուշան Շիրինյան