Ախալքալաքի «Խաս Բախչա» զբոսայգու դիմացի մարզահրապարակը վերանորոգվում է, դրա համար մունիցիպալիտետը հատկացրել է 4205 լարի: Աշխատանքների անցկացման տենդերը հայտարարվել է երկու օր առաջ:

Ախալքալաքի կենտրոնում գտնվող մարզահրապարակը կառուցվել է 2017 թվականին: Այնտեղ երիտասարդները խաղում են վոլեյբոլ, բասկետբոլ եւ ֆուտբոլ: Շինարարությունից հետո այնտեղ ոչ մի վերանորոգում չի կատարվել, արհեստական ​​ծածկը շատ տեղերում փչացել է, նստարանները կոտրվել են, և տարածքի ցանկապատը նույնպես մի քանի տեղերում փչացել է:

stadionmini axalkalaki

Մունիցիպալիտետը միջոցներ է հատկացրել վերականգնման համար: Տեղական բյուջեից հատկացված գումարը կազմում է 4205 լարի:

Տեղադրվելու են ամուր ցանցեր, ֆուտբոլի դարպասներ, լուսարձակներ, նաև իրականացվելու են այլ աշխատանքներ: Իսկ թե կոնկրետ ինչ աշխատանքներ, մենք կհետևենք ընթացքին:

stadion