Հայաստանի «Շանթ» հեռուստաալիքի «Ազգային երգիչ» երաժշտական նախագծի առաջին փուլը հաղթահարել է Ախալքալաքից՝ երաժիշտ Արտյուշ Պողոսյանը, որին մասնակցում են հայ երգիչներ և երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից:
Կիրակի, սեպտեմբերի 22-ին, տեղի է ունեցել «Ազգային երգիչ» հեռուստատեսային երաժշտական մրցույթի առաջին՝ լսումների փուլը, որը ֆինանսավորվում է «Շանթ» հեռուստաալիքի կողմից: Ախալքալաքցի կիթառահար և երգիչ Արտյուշ Պողոսյանը նույնպես մասնակցել է լսումների փուլին և անցել հաջորդ փուլ:
Աննա Պողոսյանը, ով ծնվել է Երևանում, բայց ծագումով նույնպես Ջավախքից է, նրա հետ դուետով է հանդես եկել: Աննան և Արտյուշը կատարել են համշենահայերեն «Կուզիմ» երգը՝ գրավելով ժյուրիի անդամներին իրենց զգացմունքային և քնարական կատարմամբ և երկրորդ փուլ անցնելու համար ստացել են չորս «այո»:
Արտյուշ Պողոսյանը նախկինում հարցազրույց է տվել JNEWS-ին, որում նա խոսել է իր երաժշտական ուղու և ապագայի ծրագրերի մասին:
Հարցազրույցին կարոք եք ծանոթանալ՝ >այստեղ>