Նոյեմբերի 23-ից 25-ը, Ախալքալաքի շրջանի Ղադոլար գյուղում անցկացվեց ֆուտբոլի մրցաշար: Առաջին պատվավոր տեղը զբաղեցրել են Մաջադիա գյուղի ֆուտբոլիստները: Տանտերերը երկրորդն էին:

Առաջնությանը մասնակցում էին Ախալքալաքի շրջանի 16 գյուղերի թիմերը:
Fut 1
Ֆուտբոլի մրցաշարը կազմակերպել էր Ղևոնդ Կիրակոսյանը՝ իր ընկերների աջակցությամբ:

Ֆուտբոլիստներին ոգևորելու էին եկել ինչպես Ղադոլարի, այնպես էլ հարևան գյուղերի բնակիչները:

Fut 2

Առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Մաջադիա գյուղի թիմը։

Fut 3

Երկրորդ տեղը գրավեցին Ղադոյի ֆուտբոլիստները:

Fut 4

Երրորդ հորիզոնականը՝ Արագվայի թիմը։

Խաղի ավարտին խաղացողներին փոխանցեցին պատվոգրեր և նվերներ:
Կազմակերպիչները նաև հյուրասիրություն էին կազմակերպել խաղացողների և երկրպագուների համար:

Բրատիսլավ Իգիթխանյան