Ախալքալաքի մունիցիպալիտետի Քաղաքապետարանում տեղի է ունեցել Ամանորյա միջոցառումների կազմակերպմանն ուղղված հանդիպում:Առաջին անգամ Ախալքալաքում ամանորյա տոնավաճառ կկազմակերպվի: Այս մասին հայտնում է Ախալքալաքի Սակրեբուլոյի ֆեյսբուքյան էջը:
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահը և քաղաքապետը, ինչպես նաև Սակրեբուլոյի հանձնաժողովի նախագահները և քաղաքապետարանի ծառայություններից պատասխանատու անձիք:
Քննարկման թեման Նոր տարվա միջոցառումներն են՝ (երգ, պար, հետաքրքիր ժամանց) կտեղադրվի բեմ, կլինեն անակնկալներ փոքրիկների համար:
«Այս տարի առաջին անգամ կտեղադրվեն տաղավարներ տոնական տոնավաճառի կազմակերպման համար, որտեղ բացի հուշանվերից ցանկացողները կարող են տաք թեյ, սուրճ, հրուշակեղեն ճաշակել: Քաղաքի կենտրնում կտեղադրվի տոնածառ, փողոցները կձևավորվեն նոր լուսավորությամբ և հետաքրքիր լուսատուներով: Դեռևս ընթանում են նախապատրաստական աշխատանքեր, որոնք քննարկման փուլում են: Թե որքանով և որ մասը կմտնի վերջնական տարբերակի մեջ, նորից կտեղեկացնենք հանրությանը՝ ընդգրկելով տեղական ԶԼՄ-ները», – տեղեկանում ենք Ախալքալաքի Սակրեբուլոյի պաշտոնական ֆեյսբուքյան էջից: