Բուլղարիայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Ախալքալաքի մարզահամալիրի սան Գոռ Այվազյանը րոպեներ առաջ հաղթելով ադրբեջանցի մարզիկին նվաճեց արծաթե մեդալ։ Մեր բռնցքամարտիկը վաղը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար։

Պատանի բռնցքամարտիկը եզրափակչում ոսկե մեդալի համար կմենամարտի Ալբանիան ներկայացնող մարզիկի հետ։ Եզրափակիչ մրցումը տեղի կունենա վաղը, ապրիլի 21-ին։

278468414_1789443244780230_1207829622840211793_n

Նշենք, որ ախալքալաքցի մարզիկը տարբեր միջազգային մրցույթների մրցանակակիր և մեդալակիր է։ Անցյալ տարի նա դարձել էր նաև Չեռնոգորիայի մրցումների չեմպիոն։ Գոռը 2019 թվականի Եվրոպայի պատանիների չեմպիոն է հանդիսանում։ Երիտասարդ բռնցքամարտիկը մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում՝ մարզիչ Գագիկ Էլիզբարյանի մոտ։ Բռնցքամարտիկը 17 տարեկան է։