Կանանց միջազգային օրը` մարտի 8-ը, Ախալքալաքի ապագայի տանը մարտի 7-ից արդեն սկսեցին նշել: Այստեղ անցկացվեց ձեռագործ ծաղիկների ցուցահանդես:
Կանանց հանդեպ ուշադրությունը սկսվում է մարտի 3-ից, մայրության օրվանից: Վրաստանում սկսեցին նշել այս տոնը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Զվիադ Գամսախուրդիայի նախաձեռնությամբ:
Դրանից հետո մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը, որն ամեն տարի նշվում է ՄԱԿ-ում, Ախալքալաքում սկսեցին նշել: Պատմականորեն այս տոնը ի հայտ եկավ, որպես կանանց աջակցության տոն էմանսիպացիաի պայքարում:
Միամսյակն ավարտվում է ապրիլի՝ 7-ին Մայրության և գեղեցկության օրը, որը նշվում է Հայաստանում: Ըստ աստվածաշնչային գրվածքների, ապրիլի 7-ին պահապան-հրեշտակները Աստվածամորը հաղորդում են, որ 9 ամսից ծնելու է երեխա: Այստեղից է, այս օրվա Բարի լուրը: Այս տոնը նշվում է Հայաստանում և հայկական սփյուռքում որպես «Կնոջ, մոր, գեղեցկություն և գարնան» օր:
Քանի որ մարտի 8-ը հանգստյան օր է, մարտի 7-ից Ախալքալաքում սկսվում է Կանանց միջազգային տոնի տոնակատարությունները: Ախալքալաքի Ապագայի տան դահլիճը տոնական էր զարդարված, սեղաններին դրված էին քաղցրավենիքներ, իսկ ցուցատախտակները զարդարում էին աշակերտների արվեստի ստեղծագործությունները մարտի 8-ի թեմայով: Ամենուրեք դրված էին ծաղիկներ, ինչպես դեկորատիվ, այնպես էլ դաշտային, անսովոր, տարբեր նյութերից` հուլունքներից, թղթից ու այլ նյութերից:
Դահլիճը լի էր հյուրերով: Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, տեղական իշխանությունները շնորհակալական պատվոգրեր հանձնեցին Ապագայի տան ուսուցիչներին, ցուցահանդեսի կազմակերպման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար:
Քրիստինե Մարաբյան