Հուլիս 17-ին, ժամը 13:00-ին Ախալքալաքում, «Grand Mur» հյուրանոցում կկայանա « Ջավախքի դիմանկարները » վիդեո աշխատանքների ցուցադրություն, որը պատրաստվել է “Multimedia Skills For the Ethnic Communities” թրեյնինգի մասնակիցների կողմից:
2016 թ.-ի նոյեմբերից GIPA-ն անցկացնում է տարբեր ուղղություններով թրեյնինգ դասընթացներ, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ և հովանավորությամբ:
Այս թրեյնինգի ավելի քան 40 մասնակիցներ Ախալքալաքից, Նինոծմինդայից և հարակից գյուղերից կմասնակցեն խմբային աշխատանքների մրցույթ-ցուցադրությանը, որը կգնահատի պրոֆեսիոնալ ժյուրին և երեք լավագույն տեսանյութերը կպարգևատրվեն հավաստագրերով, նվերներով ու մրցանակներով:
Այս նախագծի նպատակն է հնարավորություն տալ տարածաշրջանի երիտասարդ սերնդին ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխարհում,ցանկացած մասնագիտության մեջ, հաջողության հասնելու համար և դառնալ ակտիվ քաղաքացի տարածաշրջանի, երկրի և ամբողջ աշխարհի համար: