Հոկտեմբերի 9-ին, ժամը 19:00–ին Նինոծմինդա-Գանձա 11 կմ-անոց ավտոմայրուղու վրա ՎԱԶ-07 մակնիշի ավտոմեքենան բախվել է տրակտորին, որի արդյունքում մարդատար ավտոմեքենան շրջվել է: Վարորդը զոհվել է:
Ինչպես հաղորդում է nor.ge-ին, երեկ գիշեր մարդատար մեքենայի և տրակտորի բախման հետևանքով մահացել է մարդատար ավտոմեքենայի վարորդը ծնված 1955 թ.-ին: Մեքենայում եղել է երկու ուղևոր, նրանցից մեկին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Թբիլիսի, իսկ երկրորդին տեղափոխել են Ախալքալաքի շրջանային հիվանդանոց: