Վաղը՝ սեպտեմբերի 15-ին, Ախալքալաքում, ժամը 11:00-ից 14:00-ը ջրամատակարարումը կդադարեցվի: Այս մասին հայտնում է Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնը:
Բավրա գյուղի մոտակայքում գտնվող վթարը վերացնելու համար ջրամատակարարումը կդադարեցվի մի քանի ժամով:
Ջրամատակարարումը կվերականգնվի վերանորոգման աշխատանքներից անմիջապես հետո, ըստ նախնական տվյալների մինչև ժամը 14:00-ն, հայտնում են սպասարկման կենտրոնից: