Սեպտեմբերի 10-ից Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոսպիո գյուղում ջրամատակարարումը վերականգնվեց այն բանից հետո, երբ գրեթե մեկ շաբաթ ջուր չկար ջրագծի վթարի պատճառով: Գյուղում քաղաքապետի ներկայացուցիչը կոչ է անում բնակիչներին ապատեղեկատվություն չտարածել:
Սեպտեմբերի 9-ին Jnews-ը հրապարակեց «Խոսպիոյում ջուր չկա, պատասխանատուները խոստանում են կարգավորել խնդիրը» վերտառությամբ հոդված, որտեղ նշված էր, որ սեպտեմբերի 10-ին Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնը վերացրեց վթարը և ջուրը հոսեց Խոսպիո գյուղում: Սակայն տեղական իշխանությունների ներկայացուցիչները դժգոհ էին, որ Jnews-ի հետ զրույցում մի գյուղացի ասել էր, որ իշխանությունները չեն հոգում գյուղի խնդիրները լուծելու մասին և զանգերին չեն պատասխանում:
Խոսպիոյի լիազոր Վալենտին Ղարսլանն ասում է, որ ոչ ոք նրան այդ խնդրով չի զանգահարել:
«Այն բանից հետո, երբ նրանք տեղեկացրին գյուղի մասնագետ Լևոն Մանասյանին, նա անմիջապես տեղեկացրեց Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի փոխտնօրենին, բայց այդ ժամանակ սարքը գտնվում էր Բակուրիանիում: Նրանք մասնագետին ասացին, երբ սարքը ուղարկեն Բակուրիանիից, նրանք կվերացնեն վթարը»,- ասում է Վալենտին Ղարսլյանը:
Քաղաքապետի ներկայացուցիչը խնդրում է բնակչությանը պատասխանատու լինել իրենց ասածների համար, նա պնդում է, որ այն, ինչ ասում են գյուղացիները, իրականությանը չի համապատասխանում:
«Գյուղացիներից ոչ ոք, ոչ մեկին չի տեղեկացրել վթարի մասին, ոչ ինձ, ոչ էլ իշխանությունների այլ ներկայացուցիչների: Լևոն Մանասյանը այդ գյուղից է և իմանալով այդ խնդրի մասին, տեղեկացրել է համապատասխան կառույցներին», – ասում է Ղարսլյանը:
Ամեն դեպքում, ջրամատակարարման հետ կապված գյուղի խնդիրը լուծվել է, սակայն, մեկ շաբաթ ուշացումով, քան հարկն էր:
Բրատիսլավ Իգիթխանյան