Ախալքալաքի Թբիլիսյան փողոցում կոյուղուց ջուր է հոսում, և ողողում է ամբողջ փողոցը, որն առանց այդ էլ անանցանելի է։ Այդ փողոցի վրա վերջերս է կատարվել «փոսային վերանորոգման» աշխատանքներ, իսկ փողոցի մի մասն ընդհանրապես անանցանելի է ասֆալտի իջեցման և խորդուբորդության պատճառով։

Ինչպես JNEWS-ին տեղեկացրեց Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Գիորգի Վախտանգիշվիլին, որ խնդրի մասին տեղյակ են։

«Մենք տեղյակ ենք, գիտենք, որ խցանման խնդիր չէ, ասֆալտը իջել է, խողովակը ջարդվել: Ազատության փողոցի աշխատանքները հենց ավարտեցինք, կանցնենք այդ խնդրի լուծմանը», – ասում է Գիորգի Վախտանգիշվիլին։

Tbiliskaya 1

Հարկ է նշել, որ այսպիսի խնդիրներ քաղաքի տարբեր փողոցներում հաճախ է առաջանում: Խնդիրը խողովակների հին լինելն է՝ թե ճանապարհների ոչ նորմալ իրականացված ասֆալտապատման աշխատանքները, պարզ չէ։