Այսօր՝ ապրիլի 28-ին, Ախալքալաքում պարի միջազգային օրը նշվեց պարի փառատոնով։ Նախաձեռնության հեղինակը Մշակույթի տան տնօրեն, “Ջավախք” համույթի գեղարվեստական ղեկավար Ալիկ Քսպոյանն է։
Առավոտից Մշակույթի տանը հավաքվել էին շրջանի տարբեր գյուղերի պարային խմբեր։ Ալիկ Քսպոյանի և ՏԻՄ ղեկավարության հետ պարախմբերի կոլեկտիվ լուսանկարից հետո նրանք շարժվեցին դեպի կենտրոնական զբոսայգի, որտեղ այսօրվա առթիվ, պարերի համար բեմ էր տեղադրվել։
Կենտրոնական զբոսայգին արդեն պատրաստ էր տոնին, ամենուր տոնական տրամադրություն էր տիրում, այգին մարդաշատ էր։
Ախալքալաքում պարի միջազգային օրը նշվեց մունիցիպալիտետի 26 պարախմբերի ելույթներով։
Փառատոնին մասնակցեց շուրջ 700 պարող։