Ախալքալաքում երկու ուժեղ ցնցում են զգացել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Հայաստանում, վրաց-հայկական սահմանից ոչ հեռու:
Ժամը 20:22-ին, 5,2 բալ ուժգնությամբ ցնցում է գրանցվել վրաց-հայկական սահմանից 8 կմ հեռավորության վրա: Երկու րոպե անց ցնցումները կրկնվել են, 20:24-ին սահմանից 5 կմ հեռավորության վրա 4.2 բալ ուժգնությամբ:
Ախալքալաքում ցնցումները հատկապես զգացվել են բազմահարկ շենքերում: Բնակիչները նույնիսկ դուրս են եկել փողոց՝ սպասելով կրկնվող ցնցումների:
Ավերածությունների մասին չի հաղորդվում: