Այսօր, մայիսի 4-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամլո ծառայությունը:

Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը ժամը 18:30 դրությամբ փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Ռեժիմի պահպանումը վերահսկվում և համակարգվում է պարեկային ոստիկանության աշխատակիցների կողմից: