Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար ավելացնում է բնակավայրերից աղբահանման վճարը։ Փոփոխությունների հաստատման համար քաղաքապետարանը դիմել է Սակրեբուլոյին։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը դիմել է Սակրեբուլոյին, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար աղբահանության նոր սակագները հաստատելու խնդրանքով։ Որոշումը կքննարկվի եւ կընդունվի Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի լիագումար նիստում։
Ֆիզիկական անձանց համար մեկ անձի համար ամսավճարը 40 թեթրիի փոխարեն կկազմի 50 թեթրի։ Չորսից ավելի անդամից բաղկացած ընտանիքները կվճարեն 2 լարի։
Իրավաբանական անձանց համար սակագինը մնում է նույնը՝ 1քառ/մ-ի համար 25 լարի։
Տարեկան մաքրման վճարից հավաքված գումարը կազմում է մոտ 90 000 լարի, որի մի մասը տրամադրվում է քաղաքապետարանին, իսկ մի մասը (կեսից ավելին) մնում է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի բյուջեում։
Սպասարկման կենտրոնն աղբի վճարն այս սակագնով կհավաքի նաև իր կողմից սպասարկող գյուղերից։
Նոր սակագները ուժի մեջ կմտնեն Սակրեբուլոյի պատգամավորների կողմից հաստատումից ու որոշման հրապարակումից հետո։