«Black Sea» փառատոնին Ախալքալաքի մարզիկների խումբը` Արսեն Կարապետյանի գլխավորությամբ, գրավել է առաջին տեղը:
Այս տարի փառատոնն անց էր կացվում նոր ձևաչափով: Կազմակերպիչը «Off-road Աջարիայի ֆեդերացիան» էր, մրցույթը տևեց 3 օր:
Փառատոնին մասնակցում էին 64 մարզիկներ՝ Թուրքիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից:
Անձնկազմում էին՝ Արսեն Կարապետյանը (օդաչու) և ներկայացուցիչը Թբիլիսիից՝ Դավիթ Օրագվելիձեն (նավարկող): Մարզիկները մասնակցում էին միասին առաջին անգամ, և կարելի է ասել, որ նրանց դեբյուտը հաջող անցավ:
«Շատ բարդ էր, քանի որ մրցումները տևեցին 3 օր, գիշերը, իհարկե, հնարավոր էր հանգստանալ, բայց եթե օրվա ընթացքում մեքենա ես վարում, ապա գիշերը այն վերանորոգում ես: Ոչ բոլոր մեքենաները դիմացան մինչև եզրափակիչ: 64 մեքենայից մնաց միայն 34-ը: Դե, մեր սպորտը հետաքրքիր է հենց սրանով», – ասաց Արսեն Կարապետյանը: