Վրաստանում հողատարածքների գրանցումը հեշտացվել է և արդեն գրանցվել է մինչև 1 միլիոն հեկտար: Այս մասին խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտնել է Վրաստանի արդարադատության նախարարի թեկնածու Գոչա Լորթքիփանիձեն:
«2020 թ.-ին մենք զգալիորեն պարզեցրել ենք փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը: Այժմ հողամասի գրանցումը կախված չէ տեղական իշխանություններից, այլ միայն ռեեստրից: Մենք կրճատել ենք հողամասերի նկատմամբ իրավունքների հաստատման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, և այժմ բավարար է միայն հողամասի սեփականության փաստաթղթի պատճենը, և այլևս կարիք չկա հաշվի առնել փաստաթղթի տրամադրման ամսաթիվը», – ասել է Լորթքիփանիձեն:
Ըստ նրա, վերջին չորս տարիների ընթացքում արդեն գրանցվել է մինչ 1 միլիոն հա տարածք, մինչդեռ նախորդ բոլոր տարիներին գրանցվել էր ընդամենը 900 հազար հա հողատարածք:
Գյուղատնտեսական նշանակության հողամասերի գրանցումը ֆերմերների համար պետությունից արտոնություններ ստանալու գլխավոր նախապայմանն է:
2019 թ.-ին Վրաստանի Արդարադատության նախարարությունն արդեն մշակել է հողամասերի համակարգված և սպորադիկ գրանցման հայեցակարգ, որը ենթադրում է երեք տարվա ընթացքում հողամասերի գրանցման ավարտ: Համակարգային մոտեցմամբ, որոշակի տարածքում գտնվող բոլոր հողամասերը միաժամանակ մուտքագրվում են կադաստրային գրքույկ, իսկ սպորադիկ մոտեցմամբ՝ գրանցումն իրականացվում է ըստ հայցման: