Ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչներն իրենց կարագվիճակը բարձրացնելու համար պետք է անցնեն մի քանի փուլ։
Այն ուսուցչները, ովքեր հանձնել են թե՛ առարկայական, թե ընդհանուր ունակությունների քննությունները, սակայն երկու առարկայից էլ չեն հավաքել 10-ական միավոր, նրանք չեն կարող ստանալ ավագ ուսուցչի կարգավիճակ։
Կարգավիճակ ստանալու համար ուսուցիչները պետք է հանձնեն առարկայական և ընդհանուր ունակությունների քննությունները, յուրաքանչյուրում ունենան 10-ական միավոր, և/կամ ունենան վրացերենի B1 մակարդակի իմացությունը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև Վրաստանում ստացած կրթությունը հաստատող փաստաթուղթ։
Այնուհետև նրանք պետք է անցնեն նախարարության կողմից մշակված երկարաժամկետ դասընթացների կուրս: Այն հաջողությամբ ավարտելուց հետո կբարձրացնեն իրենց կարգավիճակը։ Այս դասընթացները 48-ժամյա է, որն առցանց չի ուսուցանվում։
Այն դեպքում, եթե ուսուցիչը հանձնել է երկու քննությունը, սակայն չի ներկացրել լեզվի իմացության B1 մակարդակը, ապա չի կարող բարձրացնել կարգավիճակը։
Սակայն, ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչները, ովքեր դեռ չունեն կարգավիճակ, կամ առարկայան քննությունը չեն անցել մինչև 2023 թվականը կարող են աշխատել դպրոցներում։