Ախալքալաքում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ փոխնախագահ, ինչպես նաև Վրաստանի և ՀՀ միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։ Անցկացվում են տարբեր հանդիպումներ, որոնք փակ են լրագրողների համար։Պատվիրակության կազմում Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին Ախալքալաքում դիմավորել են իշխանությունների տեղական ներկայացուցիչները, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորները՝ Գիորգի Վոլսկու գլխավորությամբ, ով վրացական կողմից միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն է։
Պատվիրակները գտնվել են Սուրբ Խաչ եկեղեցում, հանդիպել են Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարսի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլիի հետ իր նստավայրում, ինչպես նաև տարբեր հանդիպումներ են անցկացրել։
Պատվիրակության այցը տեղական ԶԼՄ-ների կողմից լուսաբանման ենթակա չէ, որոնց համար կլինի պաշտոնական մամուլի հաղորդագրություն։
Ըստ Jnews-ի՝ Ռուբեն Ռուբինյանի այցը Վրաստան և մասնավորապես Սամցխե-Ջավախք կլինի երկօրյա, սպասվում են նաև հանդիպումներ և այցելություն Ախալցիխե։