Այսօր Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում նշեցին Պարի միջազգային օրը: Հայկական և վրացական պարերով Երիտասարդական կենտրոնում ելույթ ունեցան երեք պարի խմբեր, ինչպես նաև Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնի պարային խումբը:
Այսօր, ապրիլի 29-ին տոնվում է Պարի միջազգային օրը, որը նվիրված է բոլոր ոճերի պարերին: Պարի տոնը սկսեցին տոնել 1982 թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Ֆրանսիացի պարուսույց-բալետմայստեր Ժան-Ժորժ Նովերի ծննդյան օրը, ռեֆորմատոր և պարարվեստի արվեստի տեսաբան, ով պատմության մեջ մտել է որպես ժամանակակից բալետի հայր:
Տոնի գաղափարն է՝ միավորել պարի բոլոր ուղղությունները, որպես արվեստի մի տեսակ, Պարի օրը պատճառ դարձավ նրա վեհության համար: Պարը կարող է հաղթահարել բոլոր քաղաքական, մշակութային և էթնիկ սահմանները, ունենալով հնարավորություն միավորել մարդկանց` հանուն բարեկամության և խաղաղության, թույլ տալով նրանց խոսել նույն լեզվով` պարի լեզվով:
Պարի օրվան նվիրված տոնը կազմակերպվել էր պարուսույց Յուրի Յայլոյանի կողմից, ով պար է սովորեցնում Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում: Ավանդական հագուստով, հայկական և վրացական ազգային պարերով ելույթ ունեցան Կենտրոնի մեծ, միջին և կրտսեր պարային խմբերը, ինչպես նաև Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնի պարային խումբը:
Քրիստինե Մարաբյան