Փետրվարի 11-ին, Jnews-ի գրասենյակում՝ «Պայքար ապատեղեկատվության դեմ երիտասարդության շրջանում մեդիագրագիտության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ հերթական թրեյնինգն Ախալքալաքի մունիցիպալիտետի երիտասարդների համար:

Ծրագիրը, որի շրջանակներում տեղի է ունեցել թրեյնինգը, ներառում է Ախալքալաքի մունիցիպալիտետի ակտիվ երիտասարդների հավաք, նրանց համար մեդիագրագիտության և ապատեղեկատվության վերաբերյալ հանդիպումներ տեղի և հրավիրյալ դասընթացավարների մասնակցությամբ, որպեսզի երիտասարդները ստանան համապատասխան տեղեկատվություն և գործնական ուսուցում այդ հարցերի շուրջ, ապա ստացված տեղեկատվությունը փոխանցեն իրենց համագյուղացիներին, ինչպես նաև սոցիալական ցանցերի միջոցով ապատեղեկատվության դեմ տեղեկատվական արշավ իրականացնեն։ Այդ նպատակով երիտասարդները հերթական անգամ՝ Jnews լրատվական կենտրոնի կեղծիքների և ֆեյքերի բացահայտման պրակտիկական ուսուցման շրջանակում, գործնական աշխատանքի օգնությամբ սովորեցին բացահայտել կեղծ տեղեկատվությունը։

Дизайн без названия - 1

Դասընթացին մասնակցում էին տարբեր տարիքի 20 երիտասարդներ, հիմնականում դպրոցականներ՝ գյուղերից և Ախալքալաքից: Նրանց համար դասընթացը վարում էր «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպության տնօրեն և Ջավախքի լրատվական կենտրոնի խմբագիր Ռիմա Ղարիբյանը։

Дизайн без названия - 1

Ծրագիրը, որի շրջանակներում կայացել է դասընթացը, իրականացվում է Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի (CIPDD) նախաձեռնությամբ՝ Նիդերլանդների (Հոլանդիա) դեսպանատան ֆինանսավորմամբ։ Ծրագիրը 3 ամիս կտևի մինչև մարտ ամիս։ Ծրագրի շրջանակներում կանցկացվի 5 թրեյնինգ՝ ինչպես տեղացի, այնպես էլ Թբիլիսիից հրավիրված փորձագետների կողմից։ «Պայքար ապատեղեկատվության դեմ երիտասարդության շրջանում մեդիագրագիտության բարձրացման միջոցով» ծրագիրն Ախալքալաքում իրականացնում է լրագրող Գայանե Ակոջյանը: Այս նախագիծն ընտրվել է «Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի (CIPDD)» ծրագրի շրջանակներում, որը կրում է «Տարբեր կրոնական խմբերի հզորացումը հասարակական և քաղաքացիական գործունեության մեջ» անվանումը:

Дизайн без названия - 1