Կորխ գյուղում աշխատանքներ են տարվում մարզահրապարակի կառուցման ուղղությամբ, որտեղ հնարավոր կլինի խաղալ վոլեյբոլ, բասկետբոլ և ֆուտզալ: Շինությունը ֆինանսավորվում է սեփական միջոցներով, իսկ որպես շինարարներ հանդես են գալիս իրենք՝ գյուղացիները:

Նախաձեռնության հեղինակները Կորխի երիտասարդների են, ովքեր ցանկանում են, որ գյուղոմ երիտասարդների համար զբաղմունքի վայր լինի:

sport2

«Երիտասարդներն օգնության խնդրանքով դիմեցին Մոսկվայում ապրող մեր համագյուղացիներին, որին ուրախությամբ արձագանքեցին: Նրանք ֆինանսավորեցին շինարարության համար անհրաժեշտ բոլոր ծախսերը», – պատմեց Գենադի Ղանդիլյանը, ով ծնունդով Կորխ գյուղից է:

Բարերարներն են Զորքին Ափոզյանը, Մուշեղ Ավագյանը և Նելսոն Մարգարյանը:

Կորխ գյուղի երիտասարդներն այս օրերին աշխատանքներ են իրականացնում, իսկ ավելի ուշ Թբիլիսիից շինարարական ընկերություն կհրավիրվի բարդ աշխատանքների համար, օրինակ՝ մարզադաշտը ծածկապատելու համար: Մարզադաշտի տարածքը մոտ 600 քմ է:

Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները: Մարզադաշտի շինարարության համար ընդհանուր ծախսերը կազմել է մոտ 25 000 ԱՄՆ դոլար (73 180 լարի):

sport4

Ամալյա Բաբայան